Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Հոգեբանական փորձաքննությունների բաժին
Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները
Կոդ՝ 23
Տեսակ՝ հոգեբանական
Ենթատեսակներ՝
23-01. անչափահասների փորձաքննություն,
23-02. բռնության (այդ թվում սեռական անձեռնամխելիության և սեռական ազատության դեմ ուղղված) հետ կապված հանցագործությունների վերաբերյալ փորձաքննություն,
23-03. հուզական վիճակների փորձաքննություն,
23-04. անհատական հոգեբանական (անձնային) և սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ փորձաքննություն,
23-05. հետմահու և ինքնասպանության փորձի փորձաքննություն,
23-06. հոգեբանական ներազդեցությունների վերաբերյալ փորձաքննություն,
23-07. հոգեբանական այլ հետազոտություններ (այդ թվում հոգեֆիզիոլոգիական բնույթի)։
Կոդ՝ 26
Տեսակ՝ լինգվիստիկական
Ենթատեսակ՝
26-01. լինգվիստիկական փորձաքննություն (գրավոր խոսքի հետազոտություն),
26-02. լինգվիստիկական փորձաքննություն (բանավոր խոսքի հետազոտություն)
Հոգեբանական փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները
Հոգեբանական փորձաքննություններ
Հետազոտման օբյեկտներ՝
- Իրավական հարաբերությունների սուբյեկտի /մեղադրյալ, կասկածյալ, տուժող, վկա, հայցվոր, պատասխանող/ հոգեկան գործունեությունը իրավական նշանակություն ունեցող իրավիճակներում,
- սոցիալական փոխազդեցության և միջանձնային /ներխմբային և միջխմբային/ գործընթացները,
- հանցագործության իրավիճակների, ինչպես նաև արդարադատության համար այլ կարևոր իրադարձությունների վերաբերյալ ինֆորմացիայի աղբյուրները՝ ցանկացած նյութ, այդ թվում նաև գործի նյութերը /դեպքի վայրի զննության արձանագրությունը, մեղադրյալի, վկայի, տուժողի, կասկածյալի հարցաքննության արձանագրությունները, սթափության վերաբերյալ բժշկական տեղեկանքները և այլն/, որոնցում առկա են տվյալներ, որոնք ունեն հոգեբանական բովանդակություն կամ կարող են ենթարկվել հոգեբանական վերլուծության։
Հետազոտման խնդիրները՝
- բացահայտել անչափահաս մեղադրյալների կողմից սեփական գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու ունակության մակարդակը, դրանց վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու կարողությունը,
- բացահայտել հոգեպես առողջ տուժողի կողմից իր հետ կատարված գործողությունների բնույթն ու նշանակությունը հասկանալու և դիմադրություն ցույց տալու կարողությունը,
- բացահայտել հակաիրավական գործողություն կատարելու պահին մեղադրյալի մոտ ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի, ինչպես նաև այլ հուզական վիճակների առկայությունը կամ բացակայությունը, որը կարող էր հետազոտվող իրավիճակում էականորեն ազդել նրա գիտակցության և վարքի վրա,
- բացահայտել անձի անհատական հոգեբանական այնպիսի առանձնահատկություններ, որոնք իրավական նշանակություն ունեցող իրավիճակում կարող էին էապես ազդել նրա վարքի և հոգեկան գործունեության վրա,
- բացահայտել այնպիսի հոգեբանական հանգամանքներ, որոնք էական նշանակություն ունեն երեխայի դաստիարակության իրավունքի հարցում,
- բացահայտել գործարք կատարելու պահին անձի կողմից սեփական գործողությունների նշանակությունը հասկանալու և ղեկավարելու կարողությունը,
- բացահայտել ինքնասպանության /ինքնասպանության փորձին/ նախորդող ժամանակահատվածում անձի հոգեվիճակը, ինչպես նաև նրա հոգեվիճակի և այլ անձանց /կասկածյալի, մեղադրյալի/ գործողությունների միջև պատճառահետևանքային կապի առկայությունը կամ բացակայությունը,
- բացահայտել իրավական նշանակություն ունեցող իրավիճակում անձի մոտ հոգեբանական ազդեցության հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը,
- բացահայտել անձի /հայցվոր/ հոգեկան գործունեության փոփոխությունները, ինչպես նաև նրա հոգեկան վիճակի և այլ անձանց /պատասխանող/ գործողությունների միջև պատճառահետևանքային կապի առկայությունը կամ բացակայությունը,
- բացահայտել տարբեր ապրանքային նշանների, անվանումների և մտավոր սեփականություն հանդիսացող այլ օբյեկտների միջև շփոթության աստիճանի նմանության առկայությունը կամ բացակայությունը,
- բացահայտել տրանսպորտային կամ արտադրական պատահարների ժամանակ անձի հոգեկան վիճակը և դրա ազդեցությունը գործունեության ղեկավարման ունակության վրա,
- բացահայտել վարքի հոգեֆիզիոլոգիական նշանների օգնությամբ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքները։
Լինգվիստիկական փորձաքննություններ
Հետազոտման օբյեկտներ՝
- գրավոր տեքստ,
- բանավոր տեքստ։
Հետազոտման խնդիրները՝
- գրավոր և բանավոր խոսքի առանձնահատկությունների վերլուծություն,
- լսարանի վրա գրավոր կամ բանավոր խոսքում առկա տեղեկատվության ազդեցության բացահայտում,
- բանավոր խոսքի՝ ըստ բառապաշարի իմաստային և ոճական վերլուծություն, տվյալ իրադրության մեջ կիրառության, արտասանության և հնչարտաբերման, ձայնի տոնի, հնչերանգի առանձնահատկությունների վերլուծություն,
- գրավոր խոսքի՝ ըստ բառապաշարի իմաստային և ոճական նրբերանգների, բառակազմական, խոսքիմասային և շարահյուսական առանձնահատկությունների վերլուծություն,
- տեքստի կազմի մեջ մտնող նախադասությունների շարահյուսական, ոճական առանձնահատկությունների վերլուծություն և գնահատում,
- բանավոր կամ գրավոր խոսքի հաղորդակցական առանձնահատկությունների, լսարանի վրա ազդեցություն թողնելու միտումների գնահատում,
- տարբեր տեքստերի համեմատություն, դրանց նմանությունների և տարբերությունների բացահայտում, նույնականության առկայության գնահատում։